Ինչու է Արդարադատության նախարարը մեղմացնում գույները
Արդարադատության ռահվիրաները, գլխավորությամբ նախարար Ռուստամ Բադասյանի, ուղիղ եթերում փորձել են ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիայի մասին պարզաբանումներ, վերջին շաբաթներին ստեղծված աղմուկը ցրելու համար։ Ինչպես եւ կարելի է սպասել, ներկայացվել է հնարավորինս մեղմ գույներով։ Այն դեպքում, երբ հասարակության մեջ տարբեր խմբերի շրջանակներում հարցը քննարկվել է, մասնագիտական կարծիքները եւս տրվել են։ Հասկանալի է, որ Արդարադատության նախարարը հետաքրքրված է, որպեսզի կոնվենցիան վավերացվի, քանի որ կա քաղաքական նպատակահարմարտության հարց եւ գուցե նաեւ քաղաքական որոշում իշխանական վերնախավում, հատկապես, որ շրջանառվում են խոսակցություններ, որ կոնվենցիայի վավերացման գինը լինելու է այն, որ Եվրոպան աչք փակի Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարեցնելու գործընթացների վրա, որոնք ամենայն հավանականությամբ կսկսվեն սեպտեմբերին։ Ամենից ուշագրավն այն է, որ կոնվենցիայի մասին խոսվում է նրա հստակ անվանումը տալով, բայց ոչ երբեք ասելով Ստամբուլյան կոնվենցիա, ինչը լավ մտածված մանիպուլյացիոն քայլ է։
