ԴՈՆԲԱՍՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՍՔԸ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Դոնբասցի փախստականների հոսքը դեպի Ռուսաստան շարունակվում է։ Վերջին մեկ օրվա տվյալների համաձայն, Դոնբասի երկու հանրապետություններից ռուսական սահմանը հատել ու Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 5 հազար մարդ։
Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Փախստականները սահմանը հատել են Ռոստովի մարզի սահմանային անցակետերից։
