Ուկրաինայի պատվիրակությունը չի ստացել ակնկալված արդյունքները, երկխոսությունը կշարունակի բանակցությունների երրորդ փուլում

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտարարել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը չի ստացել այն արդյունքները, որ ակնկալում էր, և երկխոսությունը կշարունակի բանակցությունների երրորդ փուլում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Միխայիլ Պոդոլյակը նշել է, որ կողմերը փոխըմբռնում են ձեռք բերել ժամանակավոր հրադադարով հումանիտար միջանցքների համատեղ ապահովման վերաբերյալ։

Ռուսական պատվիրակությունից էլ տեղեկացրել են, որ բանակցությունների երրորդ փուլը կկայանա մոտ օրերս։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )