ՔՊ-ի սրտի թեկնածու՞, թե՞ երկրի նախագահ

«Ով մեզ հետ չէ, մեր դեմ է».այս սկզբունքով է գործող իշխանությունը իրականացնում կադրային քաղաքականությունը։ Այսօր ԱԺ-ն նախագահ էր ընտրում առանց ընդդիմության: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին, ով ներկայումս զբաղեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել և լքել են նիստերի դահլիճը։Իսկ մեր իշխանության հիշողությունը թարմացնեմ.4 տարի առաջ՝ՔՊ խմբակցության ղեկավար՝ Հայկ Կոնջորյանը բացառիկ քամահրանքով ասում էր, որ մեկ թեկնածուով ընտրությունը նման է մենակով սեքսի, բայց ինքն է ներկայացնում այդ միակ թեկնածուին։Սա նորմալ է քպ-ականների համար որովհետև իրենք հարյուր հազար անգամ իրենց կարող են հակասել։Հավանաբար Վահագն Խաչատուրյանի ընտրության շոուի շարունակությանը վաղը կսպասենք։ ՔՊ-ն Խաչատուրյանին այս համատեքստում է ներկայացրել, որ միջազգային մեծ հեղինակություն է վայելում։Խոշոր հաշվով՝ Վահագն Խաչատուրյանին իրենց թաղում կարող է շատերը չճանաչեն: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Իր հրաժարականի ուղերձում նա գրել էր.Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, որտեղ նախագահը չի կարող ազդել պատերազմին եւ խաղաղությանը վերաբերող հարցերի վրա։ Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության եւ ժողովրդի համար ոչ նպատակահարմար»

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )