Արժեզրկված ռուբլին ու անզուսպ գնաճը
Պատերազմից հետո մեր տնտեսությունը բառի ամենաուղիղ իմաստով ցնցումային վիճակում է։Գնաճ, ներդրումների կրճատում։ Օտարերկրյա ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազեցին 54%-ով, և 40%-ից ավելին անորոշությունն ու քովիդի ազդեցությունն է: Օտարերկրյա ներդրումների մասով հնարավորությունները սահմանափակ են:Տնտեսական այս բարդ իրավիճակում արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ խստագույն պատժամիջոցներ է կիրառել, իսկ մեր տնտեսությունը ուղղակիորեն կախվածության մեջ է Ռուսաստանից։ Ռուբլու արժեզրկումը ուղղակիորեն կազդի Հայաստան փոխանցվող գումարների գնողունակության վրա, որովհետև շատ ընտանիքներ ապրում են հենց դրսից ուղարկված գումարներով, և դա բերելու է մարդկանց կենսամակարդակի կտրուկ նվազման: Ռուբլու արժեզրկումը նաև կհանգեցնի առևտրի և ծառայության ոլորտի վերականգնման դանդաղեցման: Երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է, որ այս ուղղությամբ ունենանք անկում, այնպես որ, ռուբլու արժեզրկումը լուրջ մտահոգվելու առիթ է մեզ համար: Եթե դրամն էլ զուգահեռաբար սկսի արժեզրկվել, ապա Հայաստան ներկրվող ապրանքների գները կթանկանան, ինչը, բնականաբար կհանգեցնի նոր գնաճի։
