Բեյլի՝ Չինաստան ժամանելու լուրերը կեղծ են
Armsport-ը գրում է.
Այսօր ԶԼՄ-ներում նորություն էր հայտնվել, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ժամանել է Չինաստան՝ տեղական ակումբներից մեկը տեղափոխվելու նպատակով:
Տեղեկատվությունը ստացվել է Transfer news-ի թվիթերյան էջից, որի լսարանը կազմում է 185 հազար բաժանորդ: Տեսանյութը, որտեղ Բեյլը ժամանում է Չինաստան, մեկ տարվա վաղեմություն ունի։ Այն նկարահանվել է 2018 թվականի մարտին, երբ Ուելսի հավաքականն ընկերական հանդիպում էր անցկացնում Չինաստանի ազգային հավաքականի հետ։ Բեյլն այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել:
