ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՍՏ ԱՂԻՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ․ MEDICAL EXPRESS
Նոր Զելանդիայի Վելինգտոնում գտնվող Վիկտորիայի համալսարանի գիտնականները հաստ աղիքի քաղցկեղի բուժման նոր միջոց են գտել։ Այս մասին հայտնում է Medical Express պարբերականը։ Հետազոտման համար հիմնական նյութ են դարձել այն դեամիջոցները, որոնք ներկայումս կիրառվում են արյան բարձր ճնշման բուժման համար։ Դրանք «բելտա բլոկատորներն» են, «ԱՊՖ ինգիբիտորևները» եւ «անգիոտենզինի ռեցեպտորների բլոկատորները»։ Գիտնականները վերլուծել են այս դեղամիջոցների եւ քաղցկեղային բջիջների փոխազդեցությունը եւ պարզել, որ այս դեղամիջոցները քաղցկեղային բջիջները դարձնում են նվազ ակտիվ։ Գիտնականները մտադիր են շարունակել այս ուղղությամբ հետազոտությունները եւ եթե հասնեն հաջողության, ապա կստացվի, որ մարդկությունը հաստ աղիքի բուժման նոր մեթոդիկա կարող է ունենալ ոչ թանկարժեք եւ քիչ ուղեկցող տհաճ երեւույթներ ունեցող դեղամիջոցների օգնությամբ։
