ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Գյումրու Քաղաքապետարանի անպատասխանատվության մասին
Ինչպես գիտեք Գյումրու քաղաքապետի հետ ունեցել էի հեռախոսազանգ այսօր 16:30-ին կենդանասերների հետ շների սպանդի հարցով քննարկում կազմակերպելու նպատակով, հետո քաղաքապետը ինձ հայտնեց, որ հարցով զբաղվում է իրեն տեղակալ կցված, ոմն ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը, համաձայնվեցինք իր հետ քննարկում անցկացնել:
Այսօր պայմանավորված ժամին, կենդանասերների հետ եղել ենք քաղաքապետարանում, մոտեցել անցակետ և խնդրել, որ մեզ ներս թողնեն, մի 10 րոպե սպասելուց հետո մեզ փոխանցեցին, որ ևս 10 րոպե պետք է սպասենք:
Հաշվի առնելով քայլառաստ տեղակալի մեծամիտ և անպատասխանատու պահվածքը ես հրաժարվել եմ սպասելուց…
