ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ադրբեջանի իրավապահ մարմինները խոշոր ֆինանսական խարդախություն են բացահայտել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում։

Զինված ուժերի բարձրաստիճան սպաներ են ձերբակալվել. Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ադրբեջանի ՊՆ ցամաքային զորքերի ֆինանսական բաժնի պետ Բայրամով Բայրամ Խալիլ օղլուն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, սպան մեղադրվում է 2 միլիոն 635 հազար մանաթի յուրացման մեջ։

Օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Սերկերովի զորամասի ֆինանսական բաժնի պետ Ֆարահիմ Ֆազիլ օղլին։ Սպան մեղադրվելու է 450 հազար մանաթի յուրացման մեջ։ Բացի այդ, դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ալիզադե Վուսալ Ադալաթ օղլուն։ Սպան մեղադրվում է 1 մլն 800 հազար մանաթի յուրացման մեջ։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )