Գրին Քարտի շահառուները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ
DV-2022 Հայաստանյան Գրին Քարտի շահառուներն այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ արդեն տևական ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են և ուզում են հասկանալ պատճառները, թե ինչո՞ւ Հայաստանից շահառուներ չեն հրավիրում։ Նրանք պաստառներով դիմում են դեսպանատանը՝ հետևյալ գրություններով, որ չեն ուզում կորցնել հնարավորությունը, ուզում են պայծառ ապագա երեխաների համար։
