ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մի քանի հարց ՀՀ առաջին նախագահին.

Պարոն Տեր-Պետրոսյան, դուք մեղադրում եք ընդդիմադիր ուժերին իշխանություն վերցնելու ցանկության մեջ: Եկեք հասկանանք.

1.ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի ձգտում իշխանության, այլ առաջնային նպատակ է դնում գործող ազգակործան իշխանությանը հեռացնելը: Սա ի դեպ դեմ է դասական քաղաքականության կանոններին, երբ ցանկացած ուժ ձգտում է իշխանության, բայց հանուն պետության ՀՀԿ-ն անում է այդ քայլը: Ես որպես ՀՀԿ-ական խոսում եմ իմ ուժի անունից: Հայաստան դաշինքի վրա բոչկա չգլորեն/ընդհանուր հանրային կարծիք:

2.Դուք ինքներդ բազմիցս քննադատել եք այս իշխանությանը, որպես այդպիսին դեմ եղել իրենց, իսկ այժմ քննադատում եք ընդդիմությանը իշխանությանը հեռացնելու քայլերի համար: Հարց՝ ի՞նչ լուծում եք դուք առաջարկում:

3.Դուք խոսում եք դաշտերից, ճամբարներից…:  Դուք որպես քաղաքական ուժի ղեկավար, որը առնվազն նորաթուխ, կամ Ճ կլասի ուժ չի, դուք ինքներդ ի՞նչ եք ձեռնարկում այս պատուհասներին հեռացնելու համար: Օրինակ ձեր խոսքը տեղին կլիներ, եթե դուք ինքներդ, կամ ձեր թիմը ակտիվ պայքարի մեջ մտներ, իսկ ընդդիմադիր ձեր նշած ուժերը փորձեին ձեզ խանգարել: Դրա փոխարեն ձեր ուժի որոշ ներկայացուցիչներ և ԶԼՄ-ներ շարունակում են քննադատել ընդդիմությանը: Ի՞նչ է սա, եթե ոչ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ամրապնդելու փորձ:

4. Հնարավոր չէ չհամաձայնել, որ այս պահին չկան լծակներ արագ  իշխանափոխության համար, բայց արդյոք բացի քննադատությունից դուք օրակարգ եք առաջ քաշել:

Օրակարգ չունեք: Հանրային դաշտում պասիվ եք: Թիմը ձեր առնվազն հանրային դաշտում ակտիվ չի, իսկ ազգակործան պատուհասը շարունակում է կործանել հայրենիքը: Քննադատությունը միշտ անհրաժեշտ է, բայց նաև լուծումներ են պետք»:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )