Վիգեն Պապոյանը գրում է.հրաժարվե՛ք ձեր մեջ արմատացած չարությունից, ատելությունից ու նախանձից, քանի ազգովի Սոդոմ-Գոմորի ճակատագրին չենք արժանացել

Երբևէ չէի պատկերացնի, որ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու ցանկությունից այսքան մեծ աղմուկ կբարձրանա, այն էլ բացասական….

Լավ, մեր ժողովուրդը իրո ՞ք այսքան հեռվացել է Աստծուց, այս ինչքա՞ն անաստված կա, որ սեփական պատկերը մի քանի րոպեում ի ցույց դրեց։
Ես մեծ ցավ եմ ապրում, որ մեր ժոովուրդը այսքան հեռվացել է Աստծուց, հավատքից… արդեն ավելի լավ սկսեցի պատկերացնել, թե որոնք են ազգովի այսքան պատժված լինելու իրական պատճառները։
Իսլամական երկրներից շատերի փողոցներում բարձրախոսներ են տեղադրված, որոնցից օրը հինգ անգամից ավելի նամազ է հնչում, իսկ մեր ազգը ե ՞րբ է հիշում Աստծո գոյության կամ աղոթք անելու մասին, շատ դեպքերում միայն այն ժամանակ, երբ վատ դրության մեջ է հայտնվում կամ ինչ-որ բան ցանկանում ու անկարողությունից հյուսը դնում Աստծո վրա…
Կարդում եմ մարդկանց մեկնաբանությունները, բոլորը միահամուռ գրում են «Հիսուսի արձանը տեղադրելու փոխարեն, ավելի լավ է բանակը զինեք»։
Կոչ եմ անում նմանատիպ մեկնաբանություններ գրող բոլոր այդ մարդկանց. Այդպես համախմբված գնացե՛ք ՀՀ Կառավարության շենքի դիմաց ու երկրի ղեկավարից հարցրեք, թե ինչի՞ է բանակը զինելու փոխարեն պետական բյուջեի գումարները վատնում, օրինակ` Վրաստանի վարչապետի հետ խինկալի-փարթիների վրա։
Հարցրե՛ք, թե վերջին օրերին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ռազմական լարվածության ժամանակ ինչու՞ չէր գործում ՀՕՊ համակարգը, երբ զինվորները դիրքերում զենքերով էին փորձում թշնամու ԱԹՍ-ները խփել։
Վերջը վերջո, հարցրե՛ք ու պատասխաններն էլ պահանջեք, թե բանակի հզորացմանն ուղղված գումարներից որքանը անարժանների համար պարգևավճար ու 200.000$ արժողությամբ մեքենաներ դարձան։
Ամենաուժեղ զենքերը չեն, որ ձեզ փրկելու են, թեկուզ հազար հատ ունեցեք, եթե դավաճանը իշխանության ղեկին է, ապա ոչ մի զենք թշնամու դիմաց չի օգտագործվելու….
Խելքի աշեցե՛ք, հրաժարվե՛ք ձեր մեջ արմատացած չարությունից, ատելությունից ու նախանձից, քանի ազգովի Սոդոմ-Գոմորի ճակատագրին չենք արժանացել….
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )