<<Մենք այդ ձևաչափի մեջ չենք մտնում>>․ Զախարովան անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության թեմային

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հունվարի 14-ին ռուսական կողմի միջնորդությամբ Մոսկայում Հայաստանի և Թուրքիայի երկխոսության հարցով հատուկ ներկայացուցիչների միջև նախատեսվող հանդիպմանը։

«Երկխոսությունը երկու երկրների միջև է, և մենք այդ ձևաչափի մեջ չենք մտնում։ Մենք բազմիցս հայտնել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը երկկողմ հարաբերությունների կարգավորման, երկխոսության հաստատման և շփումների կարգավորման օգտին ու գործնականում աջակցել ենք դրան»,-ասել է Զախարովան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )