Գարեջրատանը զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Բացահայտվել է գարեջրատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
«Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 11-ին ժամը 23:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահվող զենքով, իր անձի առավելությունն ընդգծելու և իր կամքը շրջապատին հակադրելու մոլուցքով տարված, Երևան քաղաքի Ա.Վշտունու փողոցում գործող գարեջրատանը կրակոց է արձակել նույն գարեջրատան աշխատակցուհու ուղղությամբ՝ վերջինիս ծնկի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք, խաթարելով գարեջրատան բնականոն աշխատանքը»,- նշված է հաղորդագրության մեջ:
