ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ քննարկվել է «օպերատիվ իրավիճակը Ղարաբաղյան տնտեսական գոտում, որտեղ ժամանակավորապես տեղակայվել են ռուս խաղաղապահները»։

Խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարին ներկայացրել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )