ԵՍ ԼԱՎ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՆԱ ՁԵԶ ԶԱՆԳԵԼՈՒ Է, ՊԱՏՐԱՍՏ Ե՞Ք․ՆԱԶԱՐՅԱՆԸ՝ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

«Ես Ձեզ չեմ ճանաչում, բայց շատ լավ եմ ճանաչում Փաշինյանին, նա Ձեզ զանգելու է՝ Դուք պատրաստ ե՞ք լսել իրեն, կաշկանդված չեք լինելու նրա զայրացած տոնից, կարող եք նրան ասել՝ ես Ձեզ լսեցի, բայց․․․,նրա պահանջները մերժել կարող եք»,-  այսօր՝ հունվարի 12-ին, ՄԻՊ-ի նոր թեկնածուի հետ «Հայաստան» խմբակցության հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հարց ուղղելով ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին:

Վերջինս ի պատասխան՝ ասաց․«Պաշտոնի համար սահմանադրական մակարդակով ամրագրված երաշխիքները լինելու են իմ վահանը: Ես ունեմ բոլոր երաշխիքները՝ ընտրվելու դեպքում, էդ զանգերին սիրալիր պատասխանելու, նրանց լսելու, բայց անելու իմ գործը, դուք էլ ունեք ձեր իրավունքներն ու հնարավորությունները  քննադատելու, անդրադառնալու, եթե դրանք կլինեն կողմնակալ» :

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )