Ճապոնիայում ձյան առատ տեղումներ են․ ավելի քան 100 չվերթ է չեղարկվել

Առնվազն 124 ներքին չվերթ է չեղարկվել Ճապոնիայում առատ ձյան պատճառով։ Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։

Բացի դրանից՝ երկաթուղու գծերի վրա գոյացած ձնակույտի պատճառով դադարեցվել է 427 գնացքների շարժը։

Ներկայումս, ձյան տեղումների ժամանակ էլեկտրահաղորդման գծերի խզման պատճառով հյուսիսային Հոկայդո պրեֆեկտուրայում մոտ 1350 տուն մնացել է առանց էլեկտրականության: Այդ կապակցությամբ տեղի էլեկտրիկները սկսել են վնասված գծերի վերականգնման աշխատանքները:

Ճապոնիայի մի շարք հյուսիսային շրջաններում վերջին մեկ օրում տեղացել է մինչև 70 սմ ձյուն, գրանցվել են ուժեղ քամիներ՝ մինչև 40 մ/վ արագությամբ: Վատ եղանակը սպասվում է մինչև հունվարի 14-ը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )