ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՄՈՏԵՑԵԼ Է 8000-ԻՆ

Ղազախստանում անկարգությունների համար ձերբակալվածների թիվը հասել է 7939-ի։ Այս մասին հայտնում է հանրապետության ՆԳՆ-ը։

Նշվում է, որ իրավապահները՝ Ազգային գվարդայի զինծառայողների և հատուկ ստորաբաժանումների հետ Ալմաթիի երկու շուկաներում ձերբակալել են 207 մարդու։ Առգրավվել է առևանգված 5 մեքենա, գողացված ապրանքներ, 2 միավոր հարթափող և 4 սառը զենք։

Ավտոմոբիլային ճանապարհների ազգային օպերատոր «КазАвтоЖол»-ը հայտնում է հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհների բաց լինելու, անխափան երթևեկության ապահովման մասին։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )