Լոգիկա ու՞ր ես, եթե գոյություն ունես.Լիաննա Մանուկյան

ՀՀ իշխանության գործելաոճից պարզվում է Ղազախստանն ավելի կարեւոր էր Հայաստանի համար քան Արցախը։
Թերեւս միակ գրառումս Ղազախստանի մասին, այն էլ միայն այն պատճառով, որ առնչվում է իմ երկրի ու իմ պետության սահմանը պաշտպանող զինվորին։
Պարզվում է Հայաստանից զինվորներ պետք է մեկնեն Ղազախստան օգնություն ցուցաբերելու համար, այն նույն Ղազախստանին, որը 44 օրյա պատերազմի ընթացքում ՀՀ-ին ոչ մի օգնություն չցուցաբերեց, ասեմ ավելին, ադրբեջանահաճո քայլերով աչքի ընկավ։
Հիմա ինչ որ անհասկանալի արագությամբ մեր երկրի Չվարչապետը որոշեց քայլեր ձեռնարկել ու զորք ուղարկել Ղազախստան։
Դու քո երկրի քաոսը վերացրու նոր անցիր կողքի երկրներին այ անմեղսունակ։
Բայց այլ թեմայի մասին եմ ուզում խոսել։
Կբացատրե՞ք միամիտիս, թե ու՞ր են այն ծьոծьյաները, ովքեր ասում էին մեր հայ զինվորները ինչի համար Արցախում պիտի ծառայեն Արցախի հողը պաշտպանեն։
Հարգելի տիկնայք եւ տիկնոջ հոգեբանությամբ պարոնայք Հայ զինվորի Արցախում ծառայելուն դեմ էիք, իսկ նույն զինվորի Ղազախստան գնալու կո՞ղմ։
Ինչի՞ ծպտուններդ դուրս չի գալիա։
Կա՜մ…
Պատերազմի ընթացքում Հայաստանից բազմաթիվ տղամարդիկ կռիվ տվեցին որ իրենց տանեն Արցախ մեր հողը պաշտպանելու, սրանք չտարան վերջում էլ ասեցին կռվող չկար դրա համար պարտվեցինք։
Հիմա էս ի՞նչ հաշիվ էր դուք ձեզ ու ձեզ որոշեցիք նման քայլի գնալ։
Փաշինյան Ղազախստանում հաղթելու՞ են, հա մեկ էլ Արցախի պատերազմից քեզ մի հոգեհարազատ նախադասություն ասեմ Ղազախստանում «իրավիճակին տիրապետում են թե էլի դու ես որ ամեն ինչ գիտես»
Ի սեր Աստծո ինչպես է հնարավոր այս աստիճանը «տանը չլինել»
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )