ԱԼՄԱԹԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ՝ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ

Ալմաթիի բնակիչներին հեռախոսային տեքստային հաղորդագրությամբ նախազգուշացրել են, որ քաղաքում հակաահաբեկչական գործողություններ են տեղի ունենալու։ Խորհուրդ է տրվել մնալ տներում, կամ շրջանցել այն վայրերը, որտեղ դրանք իրականացվելու են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտնում է Sputnik Казахстан-ը։

Նշենք, որ զուգահեռաբար արդեն հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ խաղաղապահները ժամանում են Ղազախստան՝ այդ երկրում իրավիճակի կայունացմանը նպաստելու։ Արդեն հայտնի է, որ տեղում են ռուսական դեսանտայինները։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )