Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի մասին, հայտնում է Tengrinews.kz-ը։

«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1․ Ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

․ Ղազախստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար նշանակել Ալիխան Ասխանի Սմայիլովին։

3․ Ղազախստանի Հանրապետության կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ կառավարության նոր կազմի հաստատումը։

. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Տոկաեւը դիմել էր Ղազախստանի ժողովրդին՝ կապված երկրում տիրող իրավիճակի հետ։ Երկրի ղեկավարը կոչ է արել ժողովրդին չտրվել սադրանքներին եւ բոլոր հարցերը լուծել խաղաղ երկխոսության ձեւաչափով։

Հայտնի է դարձել նաեւ, որ ժամը 23:00-ից մինչեւ առավոտյան 7:00-ն Ալմաթիում եւ Մանգիստաու շրջանում կգործի պարետային ժամ։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ժանաոզենի բնակիչները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով նվազեցնել հեղուկ գազի գները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )