ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

Հունվարի 3-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Ծաղկաձոր քաղաքներում, Ֆանտան և Լեռնանիստ գյուղերում, Շիրակի մարզի Աշոցք, Արագածոտնի մարզի Արագած գյուղերում, Երևան-Մեղրի, Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )