Արտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզում. տեղացած ձյան ու ճանապարհի չմաքրման հետևանքով 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար. shamshyan.com

Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում։

Տեղացած առատ ձյան ու ճանապարհի չմաքրման հետևանքով տարբեր հատվածներում բախվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, կան վիրավորներ։

Վթարների հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը ճանապարհի մեջտեղում են, մի քանիսն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )