Համացանցում <<եռացող>> ծովի տեսանյութ է հրապարակվել

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում հետաքրքիր բնական երևույթ է պատկերված, որը գրանցվել է Սախալինի Կորսակով քաղաքում: Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, հունվարի մեկին բարձրացած խիտ մառախուղը պատել է կառամատույցն ու նավահանգստային քաղաքի  կռունկները, ինչի արդյունքում «եռացող» ծովի տպավորություն է ստեղծվել:

ՌԴ բնակչին հաջողվել է անօդաչուից տեսագրել արտասովոր երևույթը: «Եռացող ծով, Կորսակով», – տեսանյութին կից գրել է թելեգրամյան ալիքի օգտատերերից մեկը:

Նման երևույթ կարող է առաջանալ ափամերձ շրջանում օդի ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ՝ հարաբերականորեն տաք ծովի ֆոնին: Եղանակային ծառայությունների տեղեկություններով հունվարի 1-ի առավոտյան Կորսակովում օդի ջերմաստիճանը գտնվում է 12 աստիճանի սահմանում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )