Ավստրիան օրինականացրել է էվթանազիան
Ավստրիայում ուժի մեջ է մտել օրենք, որը թույլ է տալիս ինքնասպանության ցանկություն հայտնող մահացու հիվանդների էֆթանազիան: Երկրի խորհրդարանն օրինականացրել է էֆթանազիան այն բանից հետո, երբ Ավստրիայի սահմանադրական դատարանը վճռել է, որ նման ընթացակարգի ամբողջական արգելքը «խախտում է մարդկանց կամարտահայտման իրավունքը», հայտնում է BBC-ն։
Անբուժելի հիվանդները, ինչպես նաև նրանք, ովքեր տառապում են առողջությանն անուղղելի և լուրջ վնաս հասցնող հիվանդությամբ, իրավունք կունենան դիմելու իշխանություններին՝ ինքնասպանության հարցում օգնության խնդրանքով։
Էֆթանազիայի ընթացակարգը խիստ կանոնակարգված է։ Յուրաքանչյուր դեպք ինքնուրույն կուսումնասիրվի երկու բժիշկների կողմից, որոնցից մեկը պետք է լինի պալիատիվ խնամքի մասնագետ (բժշկության այն ճյուղը, որը զբաղվում է հիվանդների հետ, որոնց հիվանդությունները հնարավոր չէ բուժել):
Ինքնասպանություն գործել ցանկացողներից պահանջվում է տրամադրել ախտորոշման հաստատում և ապացուցել, որ իրենք կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել:
Երկու բժիշկների կողմից հաստատում ստանալուց հետո հիվանդները պետք է սպասեն 12 շաբաթ (կամ մահացու հիվանդությունների դեպքում երկու շաբաթ), որպեսզի վերագնահատեն իրենց որոշումը: Եթե այս ժամկետից հետո նրանք դեռ ցանկանում են իրականացնել իրենց ծրագրերը, ապա պաշտոնական հայտարարություն են անում փաստաբաններին կամ նոտարներին, որից հետո կարող են գնումներ կատարել հատուկ դեղատներից։
Հնարավոր չարաշահումները կանխելու համար այս դեղատների անունները հայտնի կլինեն միայն այս իրավաբաններին և նոտարներին, նման հաստատությունների ցանկը չի հրապարակվի։
