ԳԵՐԻՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԵՆՑ ՀԻՄԱ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՈՒՄ
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումը
44 օրյա դաժան պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանի բանտերում գտնվող գերիների ծնողները կառավարության դիմաց հենց հիմա նստացույց են անում ու այս տոնական օրը ուշադրություն են հրավիրում իրենց տղաների կարգավիճակի վրա։
Սիրելի՛ ծնողներ, միանում եմ ձեր պահանջներին եւ կիսում շարունակվող ցավը… բոլոր գերիները օր առաջ պետք է հայրենադարձվեն: Հայաստանի Հանրապետությունը պետք է իր բոլոր քաղաքացիներին տեր կանգնի՝ չքննարկելով, թե երբ, ինչպես, ինչ հանգամանքներում են նրանք հայտնվել թշնամու տիրապետության տակ: Դա է ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության իմպերատիվ պահանջը:
