Իսկ ուր գնա տնակում բնակվող գյումրեցին որ Սուրեն Պապիկյանի աչքին չերեւա

Իսկ ուր գնա տնակում բնակվող գյումրեցին որ Սուրեն Պապիկյանի աչքին չերեւա Այսօր Գյումրի էր եկել Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա եկել էր մարզային ճանապարհային շինարարության վիճակը ստուգելու, այցելել էր նաեւ Գյումրի, եղել փողոցաշինական մի քանի տեղամասերում։ Հետաքրքրականն այստեղ Սուրեն Պապիկյանի արտահայտած այն միտքն էր, թե նորակառույց փողոցում տնակը չի սազում ու պետք է հանվի։ Իսկ որ այդ տնակում ապրում է անօթեւան ընտանիք՝ գրողի ծոցը։ Իսկ ուր գնա այդ դեպքում անօթեւան գյումրեցին, որ Սուրեն Պապիկյանի համար ակնահաճո տեսարանը չխաթարվի։ Այս տարվա առաջին եռամսյակում կտրուկ ավելացել են Ռուսաստան գնացող հայաստանցիների թիվը։ Գուցե այդ ընտանիքն էլ վերջին ունեցած չունեցածը վաճառի ու գնա Ռուսաստան, որպեսզի հարգարժան նախարարի համար տնակի տեղում դըմփ-դըմփ-հու հանգստյան գոտի ստեղծեն ու ինքը լավ զգա։ Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն մի այսպիսի հարց կա, ինչքանով են մարդկային կյանք ու մի զույգ անճաշակ կոշիկը կամ անհարմար շորը իրարից տարբերվում նախարար Պապիկյանի համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (1 )