Ուկրաինայի խորհրդարանում առաջին անգամ սևամորթ պատգամավոր կլինի

Օլիմպիական մարզիկ Ժան Բելենյուկն Ուկրաինայի պատմության մեջ առաջին սևամորթ խորհրդարանականը կդառնա, հաղորդում է BBC-ն: Նա Գերագույն ռադայի կազմում կներառվի «Ժողովրդի ծառա» կուսակցությունից, որի առաջնորդը նախագահ Վլադիմիր Զելենսկին է:

2016թ.-ին Բելենյուկը Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի արծաթե մեդալակիր է դարձել: Նա նաև հաղթող է ճանաչվել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Քսանութամյա մարզիկը ծնվել է Կիևում: Նրա հայրը Ռուանդայից է և զոհվել է հայրենիքում՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ: Բելենյուկին մեծացրել է իր ուկրաինացի մայրը:

Հիշեցնենք, որ Գերագույն ռադայի՝ անցած կիրակի անցկացված ընտրությունների քվեաթերթիկների 92,33%-ի հաշվարկից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը 43,11% ձայնով առաջատար է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ընտրությունների պաշտոնական արդյունքները հրապարակի մինչև օգոստոսի 5-ը ներառյալ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )