Գիտնականները հայտնաբերել են քնի որակը բարելավելու պարզ մեթոդ

Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչը կօգնի ավելի արագ քնել ու զգալիորեն բարելավել քնի որակ: Ինչպես գրում է Medicalxpress-ը, քնի որակը բարելավելու և անքնությունից ազատվելու համար հարկավոր է պարզապես տաք լոգանք ընդունել:

Ուսումնասիրության շրջանակներում գիտնականները վերլուծել են քնի որակի բարելավման թեմայով 5322 հետազոտության արդյունքները: Նրանց խոսքով՝ այս աշխատանքների մեծ մասն ապացուցել են, որ քնելուց առաջ տաք լոգանք ընդունելը կօգնի միջինում 10 րոպեով արագացնել քնելու գործընթացը: Ընդ որում, լոգանքի ջրի ջերմաստիճանը պետք է լինի 40-43˚C:

Մասնագետները խորհուրդ են տալիս լոգանք ընդունել քնելուց մոտ 90 րոպե առաջ: Նրանց խոսքով՝ այս դեպքում է հնարավոր հասնել լավագույն արդյունքին, քանի որ տաք ջուրը ոչ միայն կօգնի ավելի արագ քնել, այլև կբարելավի քնի որակը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )