Փաշինյանին կգնահատեն ֆեմինիստները, եթե կին գեներալ ունենանք Հայկական բանակում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։ Բանակում չծառայած Փաշինյանի համար սա իրական էկզոտիկա կարելի է համարել, եւ պատահական չէ էլ, որ իր ելույթը եւս էկզոտիկ տարրերով է հագեցրել։ Նախ անհասկանալի էր, թե զինվորին ինչու պետք է խոսվի խաղաղասիրությունից, հատկապես կիսապատերազմական վիճակում գտնվելիս, երբ հակառակորդն ամենեւին էլ խաղաղասիրաբար չի տրամադրված։ Բացի այդ, անհասկանալի էր նաեւ այն, որ Փաշինյանն ակնարկել է, որ մոտ ապագայում հնարավոր է հայկական բանակն ունենա նաեւ կին գեներալներ։ Սա ինչ խոսք հետսովետական տարածքի համար կլինի իրական «նոու հաու», քանի որ հետսովետական տարածքում ընդունված ավանդույթ որպես այդպիսին չկա եւ առհասարակ կին բարձրաստիճան զինվորականները ողջ աշխարհի մասշտաբով այնքան էլ շատ չեն։ Ամեն դեպքում այսօրվա նրա ելույթը կգնահատեն հատկապես ֆեմինիստական շարժումների ներկայացուցիչները։ Իսկ առհասարակ այո, մենք այնպիսի բանակ պետք է ունենանք, որ հակառակորդները նույնիսկ չմտածեն, որ կարող են մեզ հետ պատերազմի լեզվով խոսել։
