Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Նոյեմբերի 18-ից 24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում և Կոտայքի մարզի Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 7 տուժած։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )