Գյումրիում թալանել են 81-ամյա կնոջ բնակարանը․ ձերբակալվել են երիտասարդ տղաներ

Նոյեմբերի 19-ին Գյումրիում  բնակարանային գողություն է կատարվել․ թալանել են  81-ամյա թոշակառու մի կնոջ տունը։ Վերջինս ընդամենը մեկ ժամով՝ ժամը 16․00-ից 17․00-ի սահմաններում բացակայել է տնից, վերադառնալով՝ տեսել է տան դռան ապակին կոտրված, փողն ու իրերն էլ՝ գողացված։ Նրա դուստրն անմիջապես դիմել է ոստիկանության Մուշ բաժին, որի աշխատակիցները հանցագործության կատարումից ուղիղ երկու ժամ հետո  բացահայտել են գողությունը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական էջից, որտեղ տեղադրվել է  նաև տեսանյութ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )