Կոնվերս Բանկ. Black Friday-ին՝ նաեւ Cash back-ով

Մենք գնահատում ենք մեր հաճախորդների հարմարավետությունը, կարեւորում առցանց հարթակներում գործարքների անվտանգության ապահովումը եւ ստեղծում լավագույն պայմանները գնումների իրականացման համար: Այս անգամ Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում  նոյեմբերի 26-ին՝ Black Friday-ի օրը, առցանց գնումներ կատարել Բանկի թվային  Visa virtual քարտով եւ ստանալ մինչեւ 20.000 դրամի Cash back»,-ասել են Բանկում:

Նշվել է, որ Visa virtual-ը Հայաստանում ներդրված առաջին թվային քարտն է՝ նախատեսված առցանց գնումների համար: Այն ապահով է գնումների իրականացման ժամանակ, միաժամանակ անվտանգ՝ զեղծարարությունների համար: Քարտը ֆիզիկապես գոյություն չունի, ուստի եւ այն կորցնել հնարավոր չէ, ինչպես նաեւ փոխկապակցված չէ դրամական հաշվին, ինչի շնորհիվ հաճախորդների ֆինանսական միջոցները «հարձակումների» ժամանակ անհասանելի են  երրորդ անձանց:

Visa virtual-ի մանրամասները՝ այստեղ։

Ներբեռնելով Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածը՝ հաճախորդները կարող են ստանալ Վիզա Վիրտուալ քարտ անվճար:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )