ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ գրել է.
Նույնիսկ խոսել կամ մեկնաբանել չի ստացվում։Ամեն ինչ պարզ է։
1 – Հայաստանի մասնատման գործընթացները շարունակվելու են։
2 – Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվում են պաշտպանել պետական և ազգային շահերը։
3 – Արցախի հարցը սահուն (դե յուրե) տեղափոխվելու է Ադրբեջանի ներքաղաքական տիրույթ։
4 – Հայաստանը համաձայնվել է դառնալ պանթուրանական հակահայկական նախագծի լոգիստիկ կապող ուղղի։
5 – Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական օրակարգից տեղափոխվելու է <<պատմական>> տիրույթ։
Ցավոք՜ գրեթե բոլոր բացասական սպսումները և կործանարար գործընթացները ակտիվ իրականացման փուլում են։
Մնացածը լոկ մանիպուլյատիվ շղարշ է։
Վերջ։
