Այն ամենը, ինչ պետք է իմանալ Փաշինյանի հարցազրույցից.Նիկոլի հերթական թոզփչոցին

Նիկոլ Փաշինյանը Սոչի այցից առաջ փորձեց հերթական անգամ հանրության աչքերին թոզ փչել՝հստակ տրված հարցերին` ցաքուցրիվ ու ոչ հստակ պատասխաններ, լրիվ իջեցնելով ժամանցային աստիճանի: Ընդամենը մեկ-երկու անհոդաբաշխ նախադասություն, և ցանկացած փաստարկ, որ ապագայում կարող էր ի նպաստ մեր պետության ծառայել, այլևս ոչնչացված է։ Նիկոլի ուշագրավ լոլոները… 1.Հայաստանը միջանցքի հարց չի քննարկել ու չի էլ քննարկելու։ 2.Ստորագրվելիք ենթադրյալ փաստաթուղթը վերաբերելու է միայն հանձնաժողովի ստեղծմանը, որի շրջանակներում հետո նոր` տարիների ընթացքում, քննարկվելու են սահմանզատման և սահմանագծման հարցերը։ 3.Ենթադրյալ փաստաթղթում անկլավների մասին հիշատակում չի լինելու. դա թողնվելու է հանձնաժողովի վրա։ Հայաստանը պնդելու է, որ մեզ մոտ առկա անկլավները հետագայում ևս մնան մերը։ 4.Նոյեմբերի 9-ի` մեր պարտության և Ադրբեջանի հաղթանակին նվիրված օրը շոուտիկ եռակողմ հանդիպման գաղափարը մերժել է հայկական կողմը` ելնելով հանգամանքից, որ այն, բացի մեզ հոգեբանական հարված տալուց, ոչինչ չի տալու։ 5. Ճանապարհների ապաշրջափակմանը կողմ ենք, բայց մեր սուվերենության պահպանմամբ և այն ուղիներով/ճանապարհներով, որը կորոշի Հայաստանը (իհարկե խոսքը միայն մեր տարածքով անցնող հատվածների մասին է)։ 6.Հայաստանը նոյեմբերի 16-ին գրավոր չի դիմել ՀԱՊԿ-ին, քանզի մայիսի 12-ի` ադրբեջանական ներխուժման ժամանակ դիմել ենք, ու այն անարձագանք է մնացել։ 7.ՀՀ-ն այս պահին չի դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը։ 8.Քանի որ Ադրբեջանը Հայաստանի համբերատարությունը թուլություն է ընկալել` սրանից հետո նոյեմբերի 16-ի նման արձագանքի են արժանանալու ոտնձգության դեպքում։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )