Երեխային 3 բաճկոն հագցնել ևս պետք չէ։ Դեպքերի ճնշող մեծամասնությունը փաստում է, որ փոքրիկը հենց ծնողների մեղքով է ասում՝ «մրսում եմ»։ Միգուցե ծնողի համար ավելի հեշտ է երեխային շատ հագուստ հագցնելը և վազվզելն արգելե՞լը, քան նրա հետ ակտիվ խաղալը։ Մտածե՛ք, որ հագուստի ավելցուկի պատճառով կարող է առաջանալ առատ քրտնարտադրություն, ինչը կնպաստի հարբուխի զարգացմանը։ Պարտադիր չէ, որ հարբուխը լինի գերսառեցման պատճառով։
Կարևոր է նաև իմանալ՝ երեխաների նյութափոխանակությունը մի քանի անգամ ավելի ինտենսիվ է, քան մեծահասակներինը։ Միավոր ժամանակում փոքրիկն ավելի շատ ջերմություն է արտադրում, քան մեծահասակը։ Հետևաբար, միջավայրը, որը ծնողին սառն է թվում, երեխայի համար կարող է նորմալ լինել կամ այնտեղ, որտեղ մեծի համար տաք է, երեխայի համար շոգ է լինում։
Հարկավոր է, որ փոքրիկն անձամբ ընտրի իր հագուստն ու դրա քանակը։ Երեխայի մոտ ինքնուրույն հագնվելու սովորություն ձևավորելն անհրաժեշտություն է։
