Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզից ժամանած պատվիրակությանը

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր Օմսկի մարզի աջակցության կենտրոնի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության երիտասարդ դիվանագետների ներկայացուցիչ Վրեժ Ֆահրադյանը: Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա նրանց ներկայացրել Գյումրին իր պատմությամբ, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի, հնարավոր համագործակցությունների, դրանց համար անհրաժեշտ քայլերի մասին:
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, կիսվել քաղաքից ստացած տպավորություններով, ապա պատվիրակության անդամներն առանձին-առանձին ներկայացրել են իրենց բիզնես ոլորտն ու գործունեությունը, խոսել հնարավոր համագործակցությունների և մի շարք այլ հարցերի մասին:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )