Տավուշի աշխատատեղերն ու Վայոց Ձորի կիսասոված գյուղացիները

Տավուշի աշխատատեղերն ու Վայոց Ձորի կիսասոված գյուղացիները Իջեւանում տեղի ունեցած դեպքերի ֆոնին Նիկոլ Փաշինյանը բառացիորեն երեկ հայտարարեց, որ Տավուշում կա 200 աշխատատեղ թափուր՝ 8-15 հազար դրամ աշխատավարձով, եւ աշխատող չկա, որը համարժեք է սեւ շուկայում մեկ խորանարդ մետր փայտի գնին։ Հասկանալի է ասվածի ենթատեքստը․ աշխատատեղ կա, աշխատող չկա, բայց գնում անտառն են կտրում դա ավելի հեշտ է եւ այլն եւ այլն։ Սակայն նախօրեին «Կենտրոն» ՀԸ եթերով հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ֆերմեր Տիգրան Եղոյանը բավական ուշագրավ հայտարարություններ արեց, ասելով, որ գյուղը շարունակում է նախկինի նման դատարկվել, գյուղացու հոգսը թեթեւացնող չկա, իսկ իրականացվող ծրագրերն էլ ընդամենը աչքխաբոցի են, թղթի վրա գրված, իսկ եթե ինչ որ բան էլ արվում է, ապա սխալ եղանակով, ինչպես օրինակ պանտրի արտադրություն են փորձում կազմակերպել մի շրջանում, որտեղ անասնապահությունը թույլ է զարգացած ու մարդիկ հնարավորություն չունեն նույնիսկ անասուն պահելու։ Երկու հայտարարությունները բավական հակասական են։ Մի կողմից երկրի առաջին դեմքը խոսում է տնտեսական հաջողությունների մասին, մյուս կողմից հողի աշխատավորը հերքում է այդ հաջողությունները իր մաշկի վրա զգացածով։ Ում հավատալ։ Անշուշտ բարդ իրավիճակ է։ Ժամանակին Սերժ Սարգսյանն էլ ասում էր Հայաստանում կյանքը լավ է բայց մարդիկ ավելի լավ կյանքի համար են գնում։ Հիմա Փաշինյանն է ասում գործ կա աշխատող չկա։ Իսկ Տավուշի մարզում եղած աշխատատեղերը իրոք կան, թե էլի թղթի վրա են։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )