Ֆրանսիացի հեծանվորդը անհավանական հնարք է կատարել <<Տուր դը Ֆրանսում>>. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիացի էքստրեմալ հեծանվորդ Վալենտին Անույը խիստ ռիսկային թռիչք է կատարել «Տուր դը Ֆրանսի» հեծանվախմբի վրայով, որի մասնակիցներն այդ ժամանակ հաղթահարում էին հեծանվասպորտի ամենահեղինակավոր մրցաշարի 10-րդ փուլը:

21-ամյա Անույը անտառային կտրուկ թեքությունից թռել է հեծանվորդների վրայով և վայրէջք կատարել ճանապարհի մյուս հատվածում: Նա օդում հեծանվորդների գլխավերևում թռչել է ավելի քան 15 մետր:

Նման վտանգավոր հնարքները էքստրեմալները նախկինում էլ են կատարել, թեպետ 2002 թվականին առաջին փորձն ավարտվել էր անհաջողությամբ: Հետագայում եղել են նաև հաջող վայրէջքներ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )