Տիեզերագնացները Երկիր վերադարձի ճանապարհին ստիպված կլինեն կրել տակդիրներ՝ SpaceX կապսուլում զուգարանի անսարքության պատճառով

Տիեզերագնացները, որոնք կիրակի կլքեն Միջազգային տիեզերակայանը, Երկիր վերադարձի ճանապարհին ստիպված կլինեն օգտագործել տակդիրներ՝ SpaceX կապսուլում զուգարանի անսարքության պատճառով։

Ինչպես գրում է The Guardian-ը, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Մեգան ՄքԱրթուրը իրավիճակը նկարագրել է որպես «ոչ օպտիմալ», բայց կառավարելի:

Նա և անձնակազմի երեք անդամներ կապսուլում կանցկացնեն 20 ժամ՝ լյուկերը փակվելու պահից մինչև երկուշաբթի առավոտյան վայրէջքը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )