Սյունիքի մարզի 24-ամյա բնակիչը Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով բախվել կայանված Mercedes C200-ին, վերջինն էլ՝ կայանված Mercedes C180-ին. 2 անձ հոսպիտալացվել է. shamshyan.com

Նոյեմբերի 6-ին, ժամը 00:40-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Սուրե Հակոբյանը իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում՝ թիվ 144 շենքի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և նշված շենքի մայթում բախվել Սյունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Վոլոդյա Ասատրյանին պատկանող, կայանված Mercedes C200 մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Վ. Ասատրյանի ավտոմեքենան էլ բախվել է Սյունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Արթուր Դանիելյանին պատկանող, կայանված Mercedes C180 մակնիշի ավտոմեքենային:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )