ՈՒՐԻՇ ԲԱՌԵՐՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՐԱԿԱՎՈՐԵԼ ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ. ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ

Արման Աբովյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով.

«Հոգիների փտաղտ։

Ուրիշ բառերով չի կարելի որակավորել այն մարդկանց, որոնք պատրաստ են մոռանալ ով են իրենք և ԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ հայ ազգի սուրբ նահատակներին՝ «նվիրել» մեր Հայրենիքը թուրքին։

Ինչպես կարելի է բացատրել, որ կան իբր հայեր, որոնք պատրաստ են «մոռանալ»,որ Շուշին, Հադրութը, Վարանդան, Քարվաճառը, Արցախը, Սյունիքի և Գեղարքունիքի մասնիկները նույն պես մեր Հայաստանի անբաժանելի «կտորներն են»։

Ես չեմ վիրավորելու մարդկանց, չեմ մեղադրելու, ես պարզապես հարցնում եմ ինչպե՞ս կարելի է որակավորել այն իբր հայերին, որոնք հանուն իրենց ինչ որ  գաղափարների պատրաստ են «մոռանալ» և ուրանալ շուրջ ամեն ինչ։
Եթե իրենք կարծում են, որ թուրքը չի գա իրենց տուն և չի մորթի իրենց երեխաներին, ապա իրենք չարաչար սխալվում են։ Առաջինը հենց իրենց է թուրքը կոտորելու, քանի որ գիտի՝ եթե իրենք դավաճանել են իրենց Հայրենիքը, ուրեմն իրենց նույնպես կդավաճանեն։

Աստված լուսավորի բոլոր սուրբ նահատակների հոգիները։
Կներեք մեզ տղերք…եթե կարողեք»։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )