5,7 և 5,9 մագնիտուդերով երկրաշարժեր են տեղի ունեցել Ֆիջիի ափերի մոտ և Չիլիում

Նոյեմբերի 3-ին 5,7 մագնիտուդով երկրաշաժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջիի ափերից ոչ հեռու: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Երկրաբանական ծառայության տեղեկատվությամբ՝ էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Սուվայից (բնակչությունը շուրջ 77,3 հազար), 900 կիլոմետր դեպի հարավ – արևելք:

Օջախն ընկած է եղել 35 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել: Նույն օրը 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չիլիում:

Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Սանտյագոյից (բնակչությունը շուրջ 4,8 միլիոն) 93 կիլոմետր դեպի հյուսիս – արևելք:

Օջախն ընկած է եղել 116 կիլոմետր խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )