ԱՄՆ Սենատում Բայդենի պաշտոնավարումն <<աղետ>> են անվանել երկրի համար

Ամերիկացի հանրապետական սենատոր Ռիք Սքոթն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործողություններն աղետ է անվանել երկրի համար:

«Ջո Բայդենի նախագահությունը մեր երկրի համար իրական աղետ է դարձել: Ընդհանուր առմամբ, պաշտոնավարման 9 ամսվա ընթացքում ամերիկյան ընտանիքների իրական շահերին համապատասխանող քաղաքականության փոխարեն արմատական-սոցիալական գործունեություն վարելով՝ նա Ամերիկային հասցրել է վտանգավոր ցածր ցուցանիշների»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է խորհրդարանականը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի ցուցանիշները երրորդ եռամսյակում նվազել է՝ Բայդենի օրոք աճող գնաճի և ճգնաժամի պարագայում:

«Բայդենի օրոք ամերիկացիներն արդեն չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել: Նախագահը պետք է արթնանա և ականջ դնի, քանի դեռ ԱՄՆ-ն չի հասել լիակատար տնտեսական տապալման»,-հավելել է քաղաքական գործիչը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )