Վենետիկի հանձնաժողովը ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների շուրջ կարծիք կհայտնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները
![]()
Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատել Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը և նշել, որ դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները:
«Հայաստանի իշխանությունների և Վենետիկի հանձնաժողովի միջև բեղմնավոր համագործակցության շրջանակում՝ մասնավորապես ընթացիկ դատական բարեփոխումների հարցով, 2019-ի հուլիսի 2-ի ՀՀ արդարադատության նախարարի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հանդիպումից հետո նախարարը հայտարարել է, որ կխնդրի հանձնաժողովի կարծիքը դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի մասին, որոնք ներկայում նախապատրաստվում են Եվրոպայի խորհրդի հետ խորհրդակցություններով, երբ դրանք պատրաստ լինեն»,- ասվում է Վենետիկի հանձնաժողովի կայքում:
