ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ իրենք տվյալներ չունեն Իրանում ուրանի գաղտնի հարստացման վերաբերյալ

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ չունի տեղեկատվություն, որը կարող է մատնանշել, որ Իրանը համաշխարհային հանրակցությունից գաղտնի ուրան է հարստացնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես ոչ մի տեղեկատվություն չունեմ այն մասին, որ նրանք դրանով են զբաղվում»,-Գրոստին Վաշինգտոնի «Սթիմսոն» կենտրոնում կայացած ճեպազրույցում պատասխանել Է համապատասխան հարցին:

Նա հավելել է, որ չի կասկածում Իրանում իրադրությանը համարժեք հետևելու ՄԱԳԱՏԷ-ի հնարավորություններին, եթե գործակալությանը «թույլ են տալիս դա անել»:

«Ես մեծ վստահությամբ եմ վերաբերվում այնտեղ տեղի ունեցողի մասին իմանալու մեր տեսչական համակարգի կարողություններին»,-ասել է Գրոսին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )