Հայաստանի պատվիրակությանը գրեթե <<բոմժի>> կարգավիճակով են վերաբերվել

Մինչ «Իմքայլականները» ամեն կերպ փորձում են ապացուցել, որ հայ-ռուսական հարաբերությունները բացառապես «շոկոլադային» են, ի հայտ են գալիս նորանոր վկայություններ այն մասին, որ հատկապես հայ-ռուսական հարաբերությունների մասով կա խորը ճգնաժամ։ Այսպես, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, վերջերս բավականին հետաքրքիր միջադեպ է արձանագրվել Ալեն Սիմոնյանի ղեկավարած հայ-ռուսական պատվիրակության Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Հիշեցնենք, որ Հայաստանից պատվիրակությունը մեկնել էր մասնակցելու 31-րդ համատեղ նիստի աշխատանքներին: Պարզվում է, որ Հայաստանի պատվիրակությանը դեռ վաղ առավոտից հյուրանոցից հանել են ու մինչ թռիչքը, իսկ դա ողջ օրն է եղել, նրանք ստիպված են եղել մնալ ավտոբուսի մեջ ու հանդիպումների գնալ ավտոբուսում օրինակ շորեր փոխելով կամ այլ կարիքներ հոգալով։ Սա եւ աննախադեպ, եւ լիովին բնական վիճակ է, երբ հաշվի ենք առնում հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը։ Իսկ դրանք աչքի են ընկնում կատարյալ անվստահությամբ։ Ինչ է ստացվում․ այն, որ Հայաստանից մեկնած պատվիրակությանը արդեն վերաբերվում են ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանը վերաբերվեց ՀԱՊԿ-ի հետ ու խաթարեց վերջինիս հեղինակությունը, կամ ինչպես վարվեց դեսպան Կոպիրկինին նոտա տալով, Քոչարյանի հետ հանդիպման համար եւ կամ էլ՝ ինչպես փորձում է վարվել ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների հետ։ Պարզ է, որ Մոսկվան նույնիսկ եթե այս պահին ձայն չի հանում, դեռ չի նշանակում, որ կուլ է տվել վիրավորանքը եւ առիթը եկած դեպքում անպայման է պատասխանելու։
