Կապանի Եղբայրական գերեզմանատան հարակից տարածքում գտնվող ճամբարային ավանի տնակներից մեկում հայտնաբերվել է Իսպանիայի 40-ամյա քաղաքացու դին․ shamshyan.com

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Եղբայրական գերեզմանատան հարակից տարածքում ծավալված ճամբարային ավանում տեղադրված տնակի մեջ տղամարդու դի կա։

Փրկարարներն ու ոստիկանները տնակում հայտնաբերել են Իսպանիայի  քաղաքացի՝ 40-ամյա Խավիեր Ֆերնանդեսի դին։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )