
Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ՝ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում։ «Որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել 100 տոկոսով որևէ բան։ COVID-ի դեմ դեղամիջոցները ինչպիսի՞ արդյունավետություն ունեն, երաշխավորո՞ւմ են 100 տոկոսանոց առողջացում։ Թվերը ցույց են տալիս, որ ոչ։ Վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք»,–հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ տվյալ պարագայում պատվաստումները և ՀՀ–ում գործող սահմանափակումները միտված են վարակի տարածումը հնարավորինս բացառելուն։ Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում մինչ օրս եղել են առողջության հետ կապված գանգատներ` բարձ ջերմություն և այլն։ Անհրաժեշտության դեպքում նրանց կրկնակի հետազոտության ծախսը, Ավանեսյանի խոսքով, պետությունը վերցրել է իր վրա։ Այս դեպքում պատվաստվելու իմաստը ո՞րն է, եթե չկա 100 տոկոս երաշխիք, որ պատվաստումը չի բացառում վարակվելու ռիսկը։Իշխանությունը ևս մեկ անգամ մարդկանց ավելորդ քաշքշուկների մեջ գցելու, գումարներ պոկելու համար անցել է հարկադրանքների։Տիկին նախարարը “բուժելու” փոխարեն, ուղղակի պիտի թողնի մարդիկ ապրեն։Իշխանության հերթական միֆը փաթեթավորված՝ամեն ինչ հանրության առողջության համար պոպուլիստական թեզով։Ինչի՞ չեք խոսում պատվաստման հակառակ ու բացասական կողմից, որ մարդն էլ իր մարմնի համար որոշում կայացնի։