ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՄՈՏԵՆԱԼ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Օրվա առիթով պայմանավորված՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ Եռաբլուրում են։

Այստեղ են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը, Սուրեն Պապիկյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք։

Թեպետ սկզբում լրագրողների աշխատանքը չէր խոչընդոտվում, սակայն այժմ ոստիկանությունը ժապավեն է կապել, ու, ըստ էության, դրանով արգելում է լրագրողներին մոտենալ պաշտոնյաներին։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )